Հորդանանի մայրաքաղաք Ամանում տեղի է ունենում բազմահազարանոց ցույց, որի մասնակիցները բողոքում են կոռուպցիայի դեմ և երկրի քաղաքական ոլորտում բարեփոխումներ են պահանջում: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
Հաղորդվում է, որ ցույցին մասնակցում է ավելի քան 10 հազար մարդ, որոնց մեջ կան նաև իսլամիստական շարժումների կողմնակիցներ:
Ցուցարարներն իրենց դժգոհությունն են հայտնում մեկ շաբաթ առաջ Մաֆրակ քաղաքում ցուցարարների վրա կառավարության կողմնակիցների հարձակումների վերաբերյալ։
Բողոքի նմանատիպ միջոցառումներ տեղի են ունենում նաև Հորդանանի այլ վայրերում:








































