Հարգելի վարորդնե՛ր, առջևում Ամանորի և Սուրբ ծննդյան տոներն են, որոնք ավանդաբար ուղեկցվելու են տոնական սեղաններով, ոգելից խմիչքներով և լավագույն մաղթանքներով:
Բարձր տրամադրության գրավականը ոչ թե խմիչքն է, այլ մարդկանց, տվյալ դեպքում` երթևեկության մասնակիցների անվտանգությունն ու ապահովությունը: Ուշադիր և զգոն եղեք երթևեկելիս:
Ոստիկանությունը զգուշացնում է, որ տոնական օրերին ճանապարհային ոստիկանությունն իրականացնելու է ուժեղացված ծառայություն, որի նպատակը ոչ թե մի քանի կարգազանցի տուգանելն ու պատժելն է, այլ բոլորի անվտանգության ապահովումը:
Ներողամտությունն անհրաժեշտ է, բայց ոչ այն դեպքերում, երբ հարցը վերաբերում է մարդկանց կյանքին եւ առողջությանը: Այս տարի չի լինելու ավանդական ներողամտությունը:
Հարգելի համերկրացինե՛ր, երթևեկության անվտանգության ապահովման գործում աջակցեք ոստիկանությանը, փոխադարձ հսկում ու քարոզչություն ծավալեք:
Եղեք պահանջկոտ, բարեկիրթ ու գիտակից, և տոնը չի մթագնի:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ:
Բարի երթ մեզ և Նոր տարուն:








































