Ընդդիմադիր ակտիվիստները հինգշաբթի օրը հայտարարել են Սիրիայում այսօր կայանալիք ցույցի մասին, որի նպատակն է լինելու վերջին անգամ ստիպել Արաբական լիգայի դիտորդներին ուշադրություն դարձնել իրենց պայքարին:
Արաբական լիգայի դիտորդների խումբը, որը ժամանել է Սիրիա` որոշելու համար՝ արդյոք Բաշար Ալ-Ասադի կառավարությունը անո՞ւմ է ամեն ինչ արյունահեղությունը դադարեցնելու համար, մինչ այժմ չի կարողացել ոչ մի կերպ նվազեցնել բռնությունները:
Պաշտոնական տվյալներով՝ հինգշաբթի օրը Սիրիայում անվտանգության ուժերի կրակոցների պատճառով 25 մարդ սպանվել է, իսկ 100-ը՝ վիրավորվել:
Reuters-ը գրում է, որ հեռախոսազրույցի ժամանակ ակտիվիստներն ասել են, թե շատ քիչ հույս ունեն, որ Արաբական լիգայի դիտորդները կպաշտպանեն իրենց, բայց, միևնույն է, պատրաստվում են ուրբաթ օրվա աղոթքից հետո սկսել ցույցը:









































