ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը քննադատել է Իրանի շուրջ ստեղծված լարվածությունը.
«Կողմերը պետք է Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններից անցում չկատարեն ուղիղ հակամարտության։ Փորձը ցույց է տալիս, որ ճնշման մեթոդները, միակողմանի պատժամիջոցների սահմանումը միայն բարդացնում են խնդրի լուծումը։ Հակամարտությունների կարգավորման հարցում պետք է հասնել համագործակցության, ոչ թե առանձին երկրների մեկուսացմանը։
Հենց դրանով ենք մենք առաջնորդվում Իրանի միջուկային ծրագրի հարցում։ Մեզ համար անընդունելի է բանակցային ուղուց ուղիղ հակամարտության անցում կատարելու փորձերը, որ ուղեկցվում են նոր պատժամիջոցներով և ռազմական ուժ կիրառելու սպառնալիքներով»։








































