Այս տարի քրեակատարողական հիմնարկներում ինքնասպան է եղել 6 կալանավոր: «Առաջին լրատվական»-ին այս մասին տեղեկացրեց քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Գոռ Ղլեչյանը` ներկայացնելով 2011 թ. քրեակատարողական հիմնարկներում ինքնասպանությունների պատկերը:
«Վարդաշենի քրեակատարողական հիմնարկում եղել է 1 ինքնասպանություն, Կոշում` 2, Էրեբունի քրեակատարողական հիմնարկում՝ նույնպես երկու, Արթիկի քրեակատարողական հիմնարկում գրանցվել է 1 դեպք»,- մանրամասնեց Գոռ Ղլեչյանը` հավելելով, որ ինքնասպանության բոլոր դեպքերը տեղի են ունեցել կախվելու միջոցով:
Հիշեցնենք, որ ավելի վաղ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հանդես էր եկել ասուլիսով: Նա տեղեկացրել էր, որ 2010 թ. եղել է մահացության 37 դեպք, իսկ 2011 թ.՝ 26: Ինչպես տեղեկացրեց Քրեակատարողական վարչության մամուլի քարտուղարը, գրանցվել է մահացության 2 դեպք: «Երկուսն էլ հանկարծամահ են եղել»,- ամփոփեց Գոռ Ղլեչյանը:









































