Ֆրանսիան պատրաստվում է մարդկանց արգելել Նոր տարվա նախօրեին բենզին գնել` այս կերպ փորձելով կանխել այդ օրը մեքենաներ այրելու «ավանդույթը»:
Mail Online-ը գրում է, որ այս ծրագրի մեջ է մտնում նաև այլ տեսակի վառելիքների և ալկոհոլի վաճառքի սահմանափակումը:
Ֆրանսիան ստիպված է նման միջոցառումներ ձեռնարկել, քանի որ Նոր տարվա նախօրեին մեծ թվով երիտասարդներ սկսում են մեքենաներ հրկիզել:
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Քլոդ Գենուան ասել է, որ բոլոր «ուժերը պետք է համախմբեն և առավելագույնս զգոն լինեն` տոների ընթացքում ամենաթողությունը կանխելու համար»:









































