Ոստիկանությունը դիահերձարանում հսկայական քանակությամբ հազվագյուտ տեսակի ձկնկիթ է հայտնաբերել, որը պահվում էր դիահերձարանի սառնարաններում`մահացած մարդկանց կողքին:
ՌԴ ոստիկանությունը 400 ֆունտ ձկնկիթը հայտնաբերել է Սանկտ Պետերբուրգ քաղաքում:
Mail Online-ը գրում է, որ անհետացման վտանգի տակ գտնվող ձկների արժեքավոր ձկնկիթն անգամ թափված է եղել գետնին:
Ոստիկանությունը ձերբակալել է մեկ գործարարի և դիահերձարանի երկու աշխատակիցների, որոնք կասկածվում են անօրինական առևտրով զբաղվելու մեջ: