Ոստիկանության նոր հայտնաբերած ձայնագրության շնորհիվ պարզվել է, որ ԱՄՆ–ի Տեխաս նահանգի Դալաս քաղաքում 6 մարդու սպանած և այնուհետև ինքնասպանություն գործած անձն այդ մասին հայտնել է 911 օպերատորին՝ հենց հանցանքը կատարելու ընթացքում:
The New York Times-ը հայտնում է, որ ձայնագրության մեջ հնարավոր է լսել, թե ինչպես է այդ մարդը շշնջում. «Ես կրակում եմ մարդկանց վրա»:
Ձայնագրությունը մի քանի անգամ ստուգվել է, քանի որ ձայնի վատ լսվելու պատճառով բառերն այնքան էլ հստակ չեն հնչել:
Հիշեցնենք, որ սպանությունները և ինքնասպանությունը տեղի են ունեցել դեկտեմբերի 25-ին` Սուրբ Ծննդյան օրը:








































