Գեղանկարչության ասպարեզում երկու ֆրանսիացի ականավոր մասնագետներ Լուվրին մեղադրել են Լեոնարդո դա Վինչիի նկարի անորակ վերականգնման մեջ:
Ինչպես գրում է The Guardian-ը, Լեոնարդոյի «Սուրբ Աննան՝ Մադոննայի ու մանուկ Քրիստոսի հետ» նկարը չափազանց լուսավոր է դարձել վերականգնումից հետո և կորցրել է իր նշանակությունը:
Վերականգնողական աշխատանքների դեմ ելույթ է ունեցել Սեգոլեն Բերգեոն Լանգլը, ով պատասխանատու է երկրի բոլոր թանգարանների վերականգնողական աշխատանքների համար։
Որպես բողոքի նշան՝ երկուսն էլ դուրս են եկել Լուվրի՝ վերականգնման միջազգային կոմիտեից:










































