Եգիպտոսի անվտանգության աշխատակիցները խուզարկել են մի շարք իրավապաշտպան կազմակերպությունների ու խմբերի գրասենյակներ:
Մի քանի կազմակերպությունների ներկայացուցիչներ հայտնել են, որ իենց գրասենյակներից առգրավել են համակարգիչներ ու փաստաթղթեր:
BBC-ն գրում է, որ Եգիպտոսի ռազմական խորհուրդը հատուկ նշանակության խմբերի միջոցով ուզում է պարզել նման կազմակերպությունների ֆինանսավորման աղբյուրները:
Հիմնական հարվածը ստացել են միջազգային կազմակերպություններից երկուսը` ամերիկյան Ազգային դեմոկրատական ինստիտուտը և Միջազգային հանրապետական ինստիտուտը:
Եգիպտոսի կառավարությունն օտարերկրյա պետություններին մեղադրում է երկրում հակակառավարական երկրորդ ալիքը կազմակերպելու մեջ:









































