Ստամբուլում այսօր ցույց է տեղի է ունեցել, որի նպատակն էր դատապարտել Թուրքիայի օդային հարձակումն Իրաքի հյուսիսային սահմանի վրա, որը 35 մարդու սպանութան պատճառ է դարձել: Ցույցի ժամանակ ոստիկանության և ցուցարարների միջև բախում է տեղի ունեցել:
The Dogan լրատվական գործակալությունը հայտնում է, որ ոստիկանությունն արցունքաբեր գազ և ջրային թնդանոթներ է օգտագործել` քաղաքի հիմնական հրապարակում տեղի ունեցող ցույցը ցրելու նպատակով:
The Dogan–ը նաև հայտնում է, որ ցուցարարները քարեր են շպրտել ոստիկանական մեքենաների վրա: Հնարավոր ձերբակալությունների կամ վիրավորված մարդկանց մասին դեռևս տեղեկություններ չկան:
Հիշեցնենք, որ թուրք զինվորականներն այսօր Իրաքի սահմանի մոտ հավաքված մի խումբ մարդկանց մասին տեղեկություն ստանալով՝ ենթադրել են, որ դրանք PKK զինյալներ են, և ավիահարված են հասցրել նրանց, որի արդյունքում 35 մարդ է զոհվել: Զոհվածների թվում եղել են 18-20 տարեկան երիտասարդներ, որոնք, ինչպես պարզվել է, որևէ կապ չեն ունեցել PKK-ի հետ։ Նրանք ջորիներով մաքսանենգ ճանապարհով մազութ էին ներկրում Իրաքից:









































