ԱՄՆ-ը և Իրանը շարունակում են փոխանակել Հորմուզի նեղուցի վերաբերյալ գաղափարներ ու մտքեր: Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական բաժինը:
Իրանի Իսլամական Հանրապետության կորպուսի հրամանատար Հուսեյն Սալամին ասել է, որ ԱՄՆ-ի վտանգավոր ահաբեկումները կստանան նույնքան վտանգավոր պատասխաներ: Նա այսպես է պատասխանել ԱՄՆ 5-րդ ավիացիոն հրամանատարության այն հայտարարությանը, որի համաձայն՝ ԱՄՆ-ն արգելելու է Հորմուզի ջրանցքով անցնող Իրանի նավթային տրանզիտը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պատրաստվում է ընդունել մի շարք պատժամիջոցներ՝ կապված Իրանի Կենտրոնական բանկի հետ: Այս պատժամիջոցները մեծ տնտեսական վնաս կհասցնեն երկրին:








































