Իրանական Fars News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հաջորդ տարի կայանալիք խորհրդարանական ընտրություններում այս պահի դրությամբ իր թեկնածությունն է առաջադրել 3004 մարդ։
Այս մասին հայտարարել է Իրանի ներքին գործերի նախարար Մուսթաֆա Մուհամմեդ Նաջարը։ Թեկնածուներից 205-ը կանայք են։
Նշվում է, որ Իրանի 9-րդ գումարման խորհրդարանի թեկնածուների գրանցման գործընթացը մեկնարկել է դեկտեմբերի 24-ին։
Հիշեցնենք, որ Իրանում առաջիկա խորհրդարանական ընտրությունները կայանալու են 2012 թվականի մարտի 2-ին։










































