«Հավաստի աղբյուրներն ինձ հայտնել են, որ մենք Նեյմարի տրանսֆերի ձեռքբերման բացառիկ իրավունք ունենալու նպատակով չենք վճարել 10 մլն եվրո, և գաղտնի համաձայնություն գոյություն չունի: Ոչ մի Նեյմար»,- իսպանական մամուլին տված հարցազրույցում հեգնանքով նկատել է կատալոնական «Բարսելոնա»-ի փոխնախագահ Խորդի Կարդոները:
Նա նաև հավելել է, որ այդ տեղափոխության կայացման համար դեռ պետք է համաձայնություն տա ակումբի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան.
«Նեյմարն, անկասկած, լավ խաղացող է, բայց արդյո՞ք նա պետք է մեր թիմին, թե ոչ, կորոշեն մեր մասնագետներն ու մարզիչը»,- ընդգծել է Կարդոները:








































