Քիչ առաջ կառավարության շենքի առջև հավաքված բնապահպանները դրոշներով, թմբուկներով և պաստառներով շարժվում են դեպի նախագահի նստավայր: Կառավարության շենքի առջև բնապահպանները գնդակ գլորեցին ի պատիվ այն պատգամավորների, ովքեր ընդերքի մասին օրինագծի ընդունման ժամանակ համակարգչային խաղեր էին խաղում:
Զարուհի Փոստանջյանն ասաց` այն մարդկանց, ովքեր բնության դեմ որոշումներ են կայացնում, ինչպիսին կառավարության 627 որոշումն է, կհետապնդի Նեմեսիսը:
«Թեղուտ», «Քաջարան, հաղթելու ենք» վանկարկումներով ակտիվ բնասեր հասարակությունը, բնապահպանները, քաղաքացիական նախաձեռնության անդամները, «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի ներկայացուցիչները, ակտիվ հասարակական գործիչները շարժվում են դեպի նախագահական նստավայր: Նրանց պահանջը մեկն է` անվավեր ճանաչել կառավարության 627 որոշումը:








































