ԱՄՆ դատախազները քրեական մեղադրանքներ են պատրաստում բրիտանական BP ընկերության աշխատակիցների նկատմամբ` 2010 թվականի Deepwater Horizon պլատֆորմում տեղի ունեցած պայթյունի համար, որը Մեքսիկական ծոցում նավթի աղետալի արտահոսքի պատճառ դարձավ: Հաղորդում է The Wall Street Journal-ը:
ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի ներկայացրած մեղադրանքները կլինեն աղետի վերաբերյալ ընդհանրապես ներկայացված առաջին քրեական մեղադրանքները:
The Journal-ը գրում է, որ դատախազները, հավանաբար, մեղադրանքներ կներկայացնեն BP-ի Ամերիկայում աշխատող ինժեներների և առնվազն մեկ ղեկավարի նկատմամբ, որը սխալ տեղեկություն է տվել Մեքսիկական ծոցում հորատման հնարավոր վտանգների մասին:
Սխալ տեղեկություն տրամադրելու համար ներկայացված քրեական մեղադրանքները հնարավոր է, որ ներկայացվեն հասարակությանը մյուս տարվա սկզբին:









































