Հայաստանի Հանրապետության տարածքում դեկտեմբերի 29-ին եղանակը կպայմանավորվի բարձր ճնշման դաշտով: Դեկտեմբերի 29-ին հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ: Առանձին վայրերում հնարավոր է քամու ուժգնացում մինչեւ 12-17 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով:
Մայրաքաղաքում կդիտվի առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը` գիշերը` -2 -4, ցերեկային ժամերին` 0+2, երեկոյան` 0-2:
Այս մասին «Առաջին լրատվական»ը տեղեկացնում են «Մետեո TV»-ից: