Տանզանիայի բնապահպանները դեմ են դուրս եկել կառավարության այն որոշմանը, որի համաձայն՝ կառուցվելու է երկաթուղի հայտնի Սերենգետի այգու տարածքում: Այս այգում կան մի քանի միլիոն խոշոր կենդանիներ:
BBC-ն գրում է, որ երկաթուղու անցկացումը կխախտի այգու էկոհամակարգը: Բնապահպանները նշում են, որ այստեղ ամեն տարի տեղի է ունենում կենդանիների տեղափոխություն, իսկ երկաթուղու անցկացումը կխանգարի նրանց բնականոն տեղաշարժին:
Բնապահպաններն ամեն ինչ կանեն կառավարության որոշումը ձախողելու համար:








































