Փոքր ու միջին ձեռնարկությունների հարցերով զբաղվող՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության ՓՄՁ զարգացման աջակցության կենտրոնը ձեռնարկատերերի համար առավել կարևոր ոլորտում՝ շահերի պաշտպանության հարցում, որևէ լիազորություն չունի և բավականին թույլ կառույց է այդ առումով: Նման կարծիք «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտնեց ՓՄՁ հիմնադրամի նախկին տնօրեն, գործարար Նարինե Մայիլյանը:
«Մնացած խնդիրները կարելի է բավարար համարել,
չնայած այդ կենտրոնի այս տարվա ֆինանսավորումն այնքան փոքր է եղել՝ մոտ քառակի, որ լուրջ գործունեություն ծավալելու հնարավորություն չեն ունեցել»,- նշեց նա:








































