Դեն Էյկրոյդը կնկարահանվի Dog Fight կատակերգությունում: Այս մասին գրում է The Wrap կայքը:
Ֆիլմը երկու քաղաքական գործիչների մասին է, որոնք պայքարում են ԱՄՆ Կոնգրեսում տեղ զբաղեցնելու համար: Ֆիլմի գլխավոր դերակատարներն են նաև Ուիլ Ֆերելը և Զակ Գալիֆիամակիսը: Դեռևս տեղեկություն չկա, թե Էյկրոյդն ում դերում կխաղա: Հայտնի է, որ երեք դերասանները նաև ֆիլմի պրոդյուսերներն են:
Ֆիլմի բեմադրող ռեժիսորը Ջեյ Ռոուչն է, ով նաև «Ծանոթություն ծնողների հետ » ֆիլմի ռեժիսորն է:
Dog Fight ֆիլմը էկրաններին կցուցադրվի 2012 թվականի օգոստոսին:








































