Monday, 08 06 2026
Հութիները հաստատել են Իսրայելի դեմ հրթիռներ արձակելու մասին տեղեկությունը
Մոսկվան չի հաշտվի հունիսի 7-ի արդյունքների հետ. «սանկցիաները» կշարունակվեն
18:10
Պակիստանի անվտանգության ուժերը 27 զինյալ են ոչնչացրել երկրի հյուսիս-արևմուտքում
17:50
ԻՀՊԿ-ն գրոհել է Իրաքում քրդական ռազմաբազաների վրա
ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են հունիսի 7-ին «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված Հովհաննես Սահակյանին
17:30
Կայա Կալասը հանգստության կոչ է արել Իրանին և Իսրայելին
Մոդին շնորհավորել է Փաշինյանին, մտադիր է խորացնել Հայաստանի և Հնդկաստանի բարեկամական հարաբերությունները
Հայաստանը թևակոխում է քաղաքական զարգացման նոր հանգրվան. Խաչատուրյան
Անհամբեր սպասում եմ Շվեդիայի և ԵՄ-ի համագործակցության խորացմանը ՀՀ-ի հետ. Կրիստերսոն
17:10
Իրանը պատրաստ է հարվածել ԱՄՆ-ի և Իսրայելի հետ կապված էներգետիկ ենթակառուցվածքներին
Իսպանիայի վարչապետ Սանչեսը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
16:55
Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհավորել է հայ ժողովրդին ազատ և ժողովրդավարական ընտրությունների անցկացման առթիվ
Հուսով ենք՝ հնարավորինս շուտ կստորագրվի խաղաղության համաձայնագիրը. Ֆիդան
16:50
Իսրայելն ու Իրանը դիտարկում են անհապաղ հրադադար հաստատելու հարցը. Թրամփ
16:40
Հենրիխ Մխիթարյանն անձամբ է բանակցում «Ինտեր»-ի հետ
16:30
Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ուկրաինայի ղեկավարները համատեղ հայտարարություն են ընդունել
Դատապարտում ենք բացահայտ միջամտությունը ՀՀ ներքին հարցերին․ Նատալի Լուազո
Ավստրիայի կանցլեր Շտոկերը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Այս անգամ ևս ՌԴ իշխանությունները հիմնվեցին ընտրություններին միջամտելու իրենց հարուստ փորձի վրա
16:10
ԱՄՆ-ն պատասխանատու է Մերձավոր Արևելքում լարվածության ցանկացած սրման հետևանքների համար. Իրանի ԱԳՆ
Այս ընտրություններն իսկապես կարևոր քննություն էին՝ հանուն ՀՀ ժողովրդավարության․ միջազգային դիտորդ
Լիտվայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առթիվ
15:50
Կայա Կալասն անդրադարձել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքներին
Մարթա Կոսը շնորհավորել է Փաշինյանին և հայտարարել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի գործունեության մեկնարկի մասին
15:30
Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա․ Եվրոպական հանձնաժողովի նախագահը շնորհավորել է ՀՀ վարչապետին
Սանդուն շնորհավորել է Փաշինյանին
Կրեմլը սպասում է Հայաստանում ընտրությունների վերջնական արդյունքներին. Պեսկով
Հայաստանը «չորրորդը» կդառնա՞
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի ստացել իշխանության մենաշնորհ. Զախարովա
Ռոբերտա Մեցոլան շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Գուրգեն Եղիազարյանը թերահավատ է քաղաքական ուժերի համագործակցության հարցում

Հայ ազգային կոնգրեսը երեկ ողջունեց «Ժառանգության» և ՀՅԴ համատեղ առաջարկը` համարելով դա «ընտրությունների օրինականության և թափանցիկության ապահովմանն ուղղված անհրաժեշտ և կարևոր քայլ»: Հիշեցնենք, որ «Ժառանգությունն» ու ՀՅԴ-ն կոչ արեցին վերացնել խորհրդարանական ընտրությունների մեծամասնական ընտրակարգը։

«Կոնգրեսը պատրաստ է այդ խնդրի շուրջ համագործակցել անխտիր բոլոր քաղաքական ուժերի հետ՝ ներդնելով իր ողջ ջանքերն ու կարողությունները և չհավակնելով առանձնահատուկ որևէ դերի»,- ասված է ՀԱԿ հայտարարության մեջ:

«Առաջին լրատվական»-ը ՍԴՀԿ ներկայացուցիչ, ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանին հարց ուղղեց, թե նախ՝ ի՞նչ հաջողություն կարող է ունենալ ընդդիմադիր ուժերի համագործակցությունը և արդյունքի հասնելու հնարավորությունները որքա՞ն են իրական, ինչպես նաև խնդրեցինք մեկնաբանել այն փաստը, որ ՀԱԿ-ն այսօր փաստորեն պատրաստ է համագործակցել այն ուժերի հետ, որոնց դեռ ամիսներ առաջ քննադատել է, տարբեր մեղադրանքներ է հնչեցրել:

«Բազմիցս նշվել է, որ ՀԱԿ-ը բաց կառույց է, ՀԱԿ-ի բաց լինելը ամրագրված դրույթ է: Ինչ վերաբերում է «Ժառանգության» և ՀՅԴ հայտարարությանը, ապա խոսելով միայն իմ անունից` ասեմ, որ թե՛ արտահերթ, թե՛ հերթական ընտրությունների դեպքում իշխանություններն ընդհանրապես վստահության տոկոս չունեն: Առաջին հերթին հենց իրենք են հայտարարում, որ 30-36 տոկոս աղքատություն կա երկրում: Մինչդեռ մենք գիտենք, որ այդ թիվն ավելին է: Այդ դեպքում`ո՞վ ձայն կտա իշխանությանը: Այսինքն՝ իշխանությունները մի ելք ունեն` կեղծիքներով կազմակերպել հերթական խարդախությունը և պահպանել իշխանությունը: Այս դեպքում քաղաքական ուժերի կոնսոլիդացիան համարում եմ կարևորագույն պահերից մեկը»:

Գուրգեն Եղիազարյանն, այնուամենայնիվ, նաև թերահավատություն հայտնեց. «Ցավոք սրտի, ես հավատ չունեմ, որ այդ մոբիլիզացիան կստացվի, քանի որ ընտրություններից առաջ, որպես կանոն, որոշակի առևտուր է գնում: Ցանկացած ուժ գիտի, որ խորհրդարանական այդ տեղերը առքուվաճառքի ենթակա են: Իմ անձնական կարծիքով՝ կգնա հերթական առևտուրը, և ես կարծում եմ, որ ՀԱԿ-ը պետք է ինքնուրույն մտածի, թե ինչպես կանխի սպասվող կեղծիքները»:

«Առաջին լրատվական»-ը հարցրեց պարոն Եղիազարյանին` այսինքն` չե՞ք հավատում Դաշնակցության անկեղծությանը, որ կարող է ազատ ընտրությունների անցկացման կամ որևէ այլ պահանջի չկատարման դեպքում հետևողական պայքար ծավալել: «ՀԱԿ-ի կառույցից բացի, ոչ մեկի չեմ հավատում, որովհետև, որպես կանոն, ընտրություններից մեկ ամիս առաջ գնում է առևտուր: Բոլորն էլ շատ լավ գիտեն, թե Հանրապետականից բացի, մյուս ուժերն ինչպես են հայտնվել խորհրդարանում: Ընտրատեղամասերում ենք եղել, հաճախ Դաշնակցությունը միայնակ ուներ ձայներ, բայց ինչո՞ւ չէին տեր կանգնում այդ ձայներին և ինչո՞ւ համաձայնվեցին… Որովհետև կանչում են, ասում են կամ` կվերցնեք այսքանը, կամ ընդհանրապես տեղ չեք ունենա խորհրդարանում: Այսինքն` այս խոսակցությունն է ընտրություններին գնալու: Իհարկե, կցանկանամ, որ քաղաքական ուժերը միանան և դուրս շպրտեն այս իշխանություններին: Բայց կարծում եմ, որ լինելու է այնպես, ինչպես միշտ է եղել` վերջին մեկ ամսվա ընթացքում կլինեն համաձայնություններ, կտրվեն պորտֆելներ, նախարարական մի խղճուկ պորտֆել, մի յոթ-ութ պատգամավորական տեղ առաջ կգա, և կլինեն կուսակցություններ, որոնք դրան կհամաձայնեն: Բայց եթե կտրականապես ասեն ո՛չ այս կեղծիքներին, ո՛չ այս այլանդակություններին, ո՛չ այս հայաթափմանը, ո՛չ աղքատությանը` այդ դեպքում իհարկե միայն կարելի է ողջունել թե՛ «Ժառանգությանը», թե՛ Դաշնակցությանը»,- հայտարարեց Գ. Եղիազարյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում