The New York Times ընկերությունն ԱՄՆ–ում վաճառում է 16 տարածաշրջանային թերթ՝ 143 մլն դոլար արժողությամբ: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Սակայն ընկերությունը ցանկանում է կրճատել իր ծախսերը և կենտրոնանալ իր հիմնական հրատարակությունների ու կայքերի վրա:
Նշենք, որ The New York Times ընկերության գործադիր տնօրեն Ջանետ Ռոբինսոնը 28 տարի աշխատելուց հետո հեռանալու է զբաղեցրած պաշտոնից:
Եվրոպայի տնտեսական ճգնաժամի ծանրությունը սկսել է իր բացասական ազդեցությունը թողնել ԱՄՆ-ի վրա, քանի որ ճգնաժամից տուժում է ԱՄՆ-ի ապրանքների արտահանման գործընթացը:











































