Ակտիվիստներն ասում են, որ Սիրիայի անվտանգության ուժերը Համա քաղաքում կրակել ու արցունքաբեր գազ են լցրել հակակառավարական ցուցարարների վրա և սպանել են առնվազն 6 մարդու:
Հազարավոր ցուցարարներ այսօր փորձել են հասնել քաղաքի գլխավոր Ասի հրապարակ` այնտեղ ցույցը շարունակելու համար, երբ անվտանգության ուժերը սկսել են նրանց վրա կրակել:
Համայի ակտիվիստներից Սալեհ Աբու Կամելը The Associated Press-ին հայտնել է, որ ինքը կարող է 7 մարդկանց անուններ ասել, ովքեր մահացել են։ Նա նաև հայտնել է, որ քաղաքում շատ վիրավորներ կան:
Ակտիվիստներն ակնկալում են, որ Արաբական երկրների լիգայի դիտորդները Համա կժամանեն հինգշաբթի օրը:








































