Windows Phone 7 օպերացիոն համակարգի հավելվածների խանութը համալրվել է 50 հազար հավելվածով: Այս մասին հայտնում է All About Windows Phone բլոգը: Նման նվաճման հասնելու համար խանութից պահանջվել է 14 ամիս:
Հավելվածները ներառում են ծրագրեր և խաղեր: Windows Phone Marketplace-ում կա 44 հազար հավելված, իսկ 6 հազարը հեռացվել է հրատարակիչների, մշակողների կամ հենց Microsoft-ի կողմից:
Marketplace-ը հասանելի է 35 երկրում, սակայն սա չի նշանակում, որ հավելվածների հավաքածուն նույնն է բոլոր երկրներում: ԱՄՆ-ում օգտատերերը խանութում տեսնում են 42,6 հազար ծրագիր, Մեծ Բրիտանիայում` 40,3 հազար, իսկ Ֆրանսիայում` 39,3 հազար:
Վերջին ամիսներին խանութում հավելվածները շատ արագ են ավելանում: Եթե նոյեմբերին Marketplace-ում մեկ օրում միջինը հայտնվում էր 165 նոր հավելված, ապա այժմ օրական հայտնվում է 265 հավելված:
Հարթակի այսպիսի ճանաչում ձեռք բերելը պայմանավորում են Windows Phone 7.5 նոր սարքավորումների թողարկմամբ:
Հավելվածները խանութում դասակարգվում են չափորոշիչներով: Այս պահին ամենահայտնի չափորոշիչը «Ժամանցն» է, երկրորդ տեղում հայտնվել են «Գրքեր և տեղեկատուները», «Խաղեր», «Գործիքներ և գործունեություն» չափաորոշիչները:
Marketplace-ի հավելվածների կեսից ավելին անվճար է:









































