Sense About Science (SAS) կազմակերպության մասնագետները կազմել են 2011 թվականի գիտության թշնամի հայտնի մարդկանց ցուցակը: Այս մասին հաղորդվում է SAS-ի պաշտոնական կայքում:
Գիտության թշնամիների ցուցակը կազմվում է առողջության, աշխարհի, բնության և այլ հարցերի շուրջ հանրահայտ մարդկանց կարծիքների հիման վրա:
SAS-ի ուշադրությունն են գրավել Jersey Shore ռեալիթի շոուի աստղ Նիկոլ Պոլիցիի, դիզայներ Քրիստիան Լաբուտենի, երգչուհի Սյուզի Քվատրոյի արտահայտությունները:
Մասնավորապես, գիտնականներին վրդովեցրել է Սյուզի Քվատրոյի պատմությունն այն մասին, որ ինքը լվացքի փոշին հյուրթի հետ խմել է, որպեսզի վերացնի կոկորդի ցավը: Երգչուհու խոսքերով՝ փոշու և հյութի խառնուրդը լավ է ազդում իր հաստ աղու վրա, որտեղից էլ, ըստ նրա, սկսվում են բոլոր հիվանդութունները, այդ թվում՝ նաև անգինան:
Գիտնակններին չափազանց զարմացրել էր նաև Նիկոլ Պոլիցիի կարծիքը օվկիանոսի ջրերի մասին: Նա լրագրողների հետ ունեցած զրույցի ժամանակ ասել է, թե չի լողանում օվկիանոսում, քանի որ այնտեղ շատ է կետերի սպերման, որի պատճառով օվկիանոսի ջուրն այդքան աղի է:
Իսկ ինչ վերաբերում է դիզայներ Քրիստիան Լաբուտենին, ապա նա վերջերս հայտարարել էր, որ իմացել է կանանց շրջանում բարձրակրունկ կոշիկների այդքան հայտնի լինելու գաղտնիքը: Ֆրանսիացի դիզայները հայտարարել էր, որ կանանց ոտնաթաթը, ընկղմվելով կոշիկի մեջ, ընդունում է այն դիրքն ու ձևը, ինչ սովորաբար օրգազմի ժամանակ:
Գիտնականները ասել են, որ գիտության թշնամիների ցուցակը կազմել են երկրպագուներին աստղերի վտանգից պաշտպանելու համար: Մասնագետների կարծիքով՝ հանրությունը պետք է զգուշորեն վերաբերվի աստղերի խոսքերին, վերլուծի դրանք, կասկածի տակ դնի ու վերստուգի:









































