YouTube վիդեոհոսթինգը ներկայացրել է Slam ծառայությունը, որտեղ օգտատերերը հնարավորություն ունեն քվեարկել առաջարկած երկու տեսահոլովակների օգտին: Այս մասին հաղորդվում է YouTube-ի պաշտոնական բլոգում:
«Պայքարին» մասնակից տեսահոլովակները բաժանված են «անսովոր», «հաճելի», «երգիծական», «երաժշտական» և «պարային» խմբերի:
«Պայքարին» մասնակցում են ոչ միայն տեսահոլովակներ, այլ նաև ծառայության օգտատերերը: Քվեարկելով այս կամ այն տեսահոլովակի օգտին՝ նրանք ձեռք են բերում միավորներ: «Պայքարում» առաջատար դիրքեր ունեցող տեսահոլովակի ընտրությունը լրացուցիչ միավոր է, որը հետագայում օգտագործվելու է «պայքարի» մասնակիցների վարկանիշը ձևավորելու համար:











































