Ջենիս Ջոփլինի նախկինում անհայտ համերգային ալբոմը 2012 թվականին ձայնագրվելու է Sony Music ստուդիայի կողմից:
Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, Live At The Carousel Ballroom 1968 սկավառակը ներառելու է 14 երգ, այդ թվում՝ նաև Combination Of The Two, Piece Of My Heart և Light Is Faster Than Sound երգերը: Սկավառակին կից գրքույկում հայտնվելու են Ջոփլինի հազվագյուտ նկարները: Դեռ հայտնի չէ սակառակի թողարկման հստակ ժամկետը:
Ջենիս Ջոփլինը հայտնի է դարձել 1960-ական թվականներին որպես մեներգչուհի և որպես Big Brother and the Holding Company, The Kozmic Blues Band և The Full Tilt Boogie Band խմբերի անդամ: Ջոփլինը կենդանության օրոք թողարկել է ընդամենը երեք ալբոմ: Նա մահացել է 1970 թվականին 27 տարեկանում թմրանյութերի գերդոզվորումից:








































