Սիրիայում աշխատող՝ Արաբական երկրների լիգայի դիտորդները Հոմսում տիրող իրավիճակն առայժմ գոհացուցիչ են համարում: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով խմբի ղեկավար գեներալ Ահմեդ Մուստաֆա Ալ-Դաբիին:
«Առայժմ դրությունը գոհացուցիչ է թվում: Երեկ հանգիստ էր, բախումներ չեն եղել: Տանկեր մենք չենք տեսել, միայն մի քանի զրահամեքենա: Բայց մի մոռացեք, որ սա մեր առաջին աշխատանքային օրն է, և հանգամանքները պետք է ուսումնասիրվեն»,- ասել է նա:
Ավելի վաղ իրավապաշտպանները հայտնում էին, որ Սիրիայի իշխանությունները Հոմսի տանկերը թաքցնում են դիտորդներից:
Սպասվում է, որ դիտորդները կաշխատեն նաև Համայում, երկրի մայրաքաղաք Դամասկոսում և երկրի հյուսիսում գտնվող Իդլիբ քաղաքում:









































