Saturday, 13 06 2026
14:30
Ինդոնեզիայի Դուկոնո հրաբուխը ժայթքել է՝ արտանետելով ծովի մակերևույթից 2.4 կմ բարձրությամբ մոխիր
ՃՏՊ Գեղաշեն գյուղի մոտակա սարերում․ կա զոհ
14:10
ԱՄՆ-ում գողացել են Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների խաղակոշիկներն ու գնդակները
Էկոնոմիկայի նախարարի տեղակալն այցելել է Էջմիածին համայնքում կառուցվող խեցգետնաբուծական համալիր
13:50
Հնդկաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է «Նորդիկ օրեր» փառատոնին
13:30
Իրանի խորհրդարանի խոսնակն ընդգծել է ԱՄՆ-ի հետ հնարավոր փոխըմբռնման հուշագրին հավատարիմ մնալու կարևորությունը
Ուժեղ կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի ուժային տրանսֆորմատորը. հոսանքազրկվել են Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր. ՀԷՑ
13:10
Միջերկրական ծովում առաջին անգամ նկարահանվել է մեծ սպիտակ շնաձուկ
Անհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար
12:50
Հեմիլթոնը վերջապես խոսել է Քարդաշյանի հետ իր հարաբերությունների մասին
ԲՀԿ-ի ներկայացուցիչներն Ախթալայում և հարակից շրջանների մի շարք ընտրողների տվել են ընտրակաշառք. ՀԿԿ
12:30
Օվկիանոսները՝ 36 հազար կմ բարձրությունից
Սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ. Գագիկ Սուրենյան
12:10
Տիեզերագնացները վերադառնում են բնականոն աշխատանքին՝ տարհանումը չեղարկվել է
Գլխավոր դատախազի հրամանով 2 դատախազի նկատմամբ նշանակվել է կարգապահական տույժ
11:50
1920-ի լեգենդը վերադարձել է․ բայց արդեն առանց բենզինի
Լարսը բաց է
11:30
Նավթի գները նվազել են – 12/06/26
Պարույր Հովհաննիսյանը վերահաստատել է Հայաստանի աջակցությունը UNDP-ին և UNFPA-ին և կարևորել ծրագրային երկրների հետ գործընկերությունը
11:10
Մունդիալ-2026. Կանադան չհաղթեց մեկնարկում, ԱՄՆ-ն գերազանցեց Պարագավային
Ի՞նչ աշխատանքներ են կատարվելու Արին-Բերդի փողոցում
10:45
Դեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում
Ռուսաստանի ներուժը բավարար չէ՝ «Ուկրաինա դարձնելու» Հայաստանը. արագացնում են իրենց դուրսմղումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
ԿԸՀ-ն պոկված պաստառից այն կողմ չի անցնում. իրեն դրել է լոգիստիկ մարմնի տեղ
10:09
ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը՝ 2026 թ. սահմանափակ կարողություններ ունեցող անձանց աշխարհի անհատական շախմատի առաջնության փոխչեմպիոն
Վերջ պատերազմին. Թրամփը հայտարարում է ԱՄՆ–Իրան պատմական գործարքի մասին
Ինչպե՞ս է ձևավորվում եղանակի կանխատեսումը
Քննարկվել են Երևանում կայանալիք Հայ-բրիտանական բիզնես համաժողովի նախապատրաստական աշխատանքները

ՀԱԿ-ը պատրաստ է համագործակցության` չհավակնելով հատուկ դերի. Լ. Զուրաբյան

«Ժառանգություն»-ը և ՀՅԴ-ն, երեքշաբթի հանդես գալով համատեղ հայտարարությամբ, կոչ են արել վերացնել խորհրդարանական ընտրությունների մեծամասնական ընտրակարգը։

«Կոնգրեսը պատրաստ է այդ խնդրի շուրջ համագործակցել անխտիր բոլոր քաղաքական ուժերի հետ, ներդնելով իր ողջ ջանքերն ու կարողությունները, եւ չհավակնելով առանձնահատուկ որևէ դերի», – ասված էր նույն օրը ՀԱԿ-ի տարածած հայտարարության մեջ:

ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է. որ ՀԱԿ-ն այդ առաջարկը, ի թիվս 7 այլ առաջարկների, արել է դեռ 2010թ. մարտին, և այդ առաջարկները` 7 առաջարկը, ուղարկվել են Եվրոպայի խորհուրդ, որ Ընտրական օրենսգրքում այդ փոփոխությունները կատարվեն։ Այդ («Ժառանգության» և Դաշնակցության) հայտարարությունը համահունչ է իրենց դիրքորոշմանը` հենց այդ պատճառով էլ իրենք ողջունել են այդ քայլը։

Թե որքանով է այսօր իրատեսական հասնել մեծամասնական ընտրակարգի վերացմանը կամ ընտրությունների թափանցիկությանը վերաբերող մյուս բոլոր առաջարկների ընդունմանը` Լ. Զուրաբյանն այդ կապակցությամբ ասել է. «Ցանկացած խնդիր հնարավոր է լուծել հասարակության և քաղաքական ուժերի ջանքերի համախմբումով, և ինչքան այդ գործընթացը խորանա, այնքան ավելի իրատեսական կդառնա Ընտրական օրենսգրքի և ընդհանրապես` Հայաստանում ընտրական գործընթացների վերափոխման ծրագիրը»։

«Այսինքն, դուք կարծո՞ւմ եք, որ առաջիկայում հնարավոր է, որ գոնե այդ համամասնական ընտրակարգը կիրառվի, ընդունվի` որպես այդպիսին», – այս հարցին ՀԱԿ համակարգողն արձագանքել է. «Ես կարծում եմ, որ եթե քաղաքական ուժերը համախմբվեն այդ հարցի շուրջ, եթե հասարակությունը համախմբվի այդ հարցի շուրջ, եթե քաղաքացիները այդ խնդիրը ընդունեն որպես լուրջ խնդիր, ևոչ միայն դա, այլ ընդհանրապես, ընտրական գործընթացը օրինական և թափանցիկ դարձնելու խնդրի շուրջ եթե հասարակությունը համախմբվի, իսկ դա այսօր ամենակարեւոր խնդիրն է Հայաստանի համար, կարելի է հասնել հաջողությունների»։

Իսկ հարցին` մինչ օրս եղե՞լ են արդյոք քննարկումներ որեւէ քաղաքական ուժի հետ` ՀԱԿ-ի առաջարկած պլատֆորմի ստեղծման շուրջ, Լ. Զուրաբյանը պատասխանել է. «Ես որևէ մեկնաբանություն չունեմ այդ կապակցությամբ։ Բնականաբար, տարբեր քաղաքական ուժերի հետ քննարկում ենք տարբեր հարցեր, բայց այս պահին որևէ բան չկա, որ հանրությանը ներկայացնելու անհրաժեշտություն լինի»։

Մոտ երկու շաբաթ առաջ ՀԱԿ-ը պատրաստակամություն էր հայտնել ազատ, արդար ընտրություններ անցկացնելու հարցում շահագրգիռ քաղաքական ուժերի հետ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ առաջարկող միասնական պլատֆորմ մշակել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում