Դեկտեմբերի 27-ին` ժամը 08.30-ի սահմաններում, Քասախ գյուղի գոմերի մոտ կայանված «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենան ինքնաբերաբար տեղից շարժվել ու վրաերթի է ենթարկել մեքենայի վարորդին և նրա կնոջը:
«Առաջին լրատվական»-ին ոստիկանությունից տեղեկացնում են, որ կինը տեղում մահացել է, իսկ ամուսինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն: