Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ Ռուսաստանի ԱԳՆ-ն ամփոփել է անցնող տարվա արտաքին քաղաքական կարևոր իրադարձությունները։ Ռուսաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն ուղղությունների թվում ընդգրկվել է նաև հակամարտությունների և մասնավորապես Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը.
«Հետխորհրդային տիրույթում խաղաղապահ գործունեությանն աջակցելու համատեքստում, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի մասնակցությամբ, մարտին Սոչիում և հունիսին Կազանում անցկացվել են Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների՝ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի հանդիպումները։ Այդ հանդիպումներում հաջողվել է փոխըմբռնման հասնել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մի շարք առանցքային խնդիրների շուրջ»։
Հիշեցնենք, որ երկու օր առաջ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ 2012 թվականին նույնպես Ռուսաստանն ակտիվ ջանքեր է գործադրելու Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ։








































