Իռլանդացի սկանդալային երգչուհի Շինեյդ Օ’Քոնորը իր չորրորդ ամուսնուց՝ Բարրի Հերրիջից բաժանվել է ամուսնությունից 16 օր հետո:
Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, նրանք միասին ապրել են ընդամենը 7 օր:
Բաժանման հիմնական պատճառը եղել է Հերրիջի ընկերների և ընտանիքի բացասական վերաբերմունքը նրա ամուսնությանը:
Օ’Քոնորի առաջին ալբոմը՝ The Lion And The Cobra-ն, թողարկվել է 1987 թ. և բարձր գնահատականի է արժանացել հանրության և քննադատների կողմից: Երգչուհին հայտնի է իր ինտիմ կյանքի մասին սկանդալային հայտարարություններով:









































