Մեր հասարակությունը անտարբեր է դարձել ցուցադրությունների նկատմամբ, մինչդեռ մեր կողքին ապրում են հանճարեղ երեխաներ: Մարդիկ դարձել են համակարգչի կցորդ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն Լևոն Իգիթյանը:
Նրա խոսքով` երբ մի դեպուտատ մյուսի շորն է պատռում, լրագրողները դրան ավելի շատ են ուշադրություն դարձնում, քան որևէ ցուցադրության: «Դրանք անկարևոր բաներ են»,- ասաց Լ. Իգիթյանը:
«Ուզում եմ, որ մեր հրաշք պատկերասրահի բնակիչը չգա ասի` վայ, սա ի՞նչ է»,- հավելեց նա` նշելով, որ մենք այնքան թույլ չենք, որքան թվում է:
«Մեզ հետ ամբողջ աշխարհը պետք է խոսի որպես հավասարի հետ: Պետք է պայքարել տաշի-տուշիների դեմ, քանի որ ունենք շատ բարձր մշակույթ»,- հավելեց նա:
Լ. Իգիթյանը նշեց, որ հրաշալի կոմպոզիտոր ունենք` Աշոտ Զոհրաբյանը, բայց նրա մասին շատ քչերն են լսել:











































