2008 թվականին ԱՄՆ նախագահական ընտրություններում Բարաք Օբամայի մրցակից Ջոն Մակքեյնը, Սերգեյ Իվանովին նոր պաշտոնում նշանակելու հետ կապված, կրկին իր դժգոհությունն է արտահայտել ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինից` նրան անվանելով «ինքնակալ»:
«Պուտինը վերադարձնում է իր ընկերներին, (դժգոհությունները) ճնշելու և կրկին իր դիրքերն իշխանությունում ամպանդելու համար: Այսպես է դասական ինքնակալը պատասխանում է ժողովրդի պահանջին`վերադարձնել ժողովրդավարությունը»,- Twitter միկրոբլոգի իր էջում գրել է Մակքեյնը: Այս հաողրդագրությանը սենատորը «կպցրել է» The Christian Science Monitor թերթում դեկտեբերի 22-ին տպագրված հոդվածը, որտեղ գրված էր Սերգեյ Իվանովին Ռուսաստանի նախագահի վարչակազմի ղեկավար նշանակելու մասին: