Եգիպտոսի անվտանգության ծառայության աշխատակիցները ձերբակալել են 20-ամյա եգիպտացու, ով մեղադրվում է եգիպտական գազատարը 10 անգամ պայթեցնելու մեջ: Այդ գազատարը գազ է մատակարարում Հորդանանին և Իսրայելին: Այս մասին հաղորդում է MENA տեղեկատվական գործակալությունը:
Բոլոր ահաբեկչությունները գազատարի վրա տեղի են ունեցել նախագահ Հոսնի Մուբարաքի հրաժարականից հետո:
«Անվտանգության ուժերին հաջողվեց գտնել ահաբեկիչներից մեկին, ով մասնակցել է այդ պայթյունների կազմակերպմանը»,- գրում է MENA-ն:









































