Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն նշել է, որ ցանկանում է ավելի շատ խաղաժամանակ հատկացնել վնասվածքից ապաքինված Նուրի Շահինին և Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Մեսութ Օզիլին, այդ պատճառով Մադրիդում Կակայի` այլ ակումբ տեղափոխության հարցը գրեթե լուծված են համարում:
Marca-ն տեղեկացնում է, որ «արքայական ակումբ»-ին առայժմ ոչ մի առաջարկ չի եղել, սակայն «Ռեալ»-ը պատրաստ է զիջել բրազիլացու տրանսֆերը 22 մլն ֆունտի դիմաց:
Միաժամանակ Daily Mail –ը նշում է, որ Լոնդոնի «Չելսի»-ն պատրաստ է վճարել այդ գումարը:
Հիշեցնենք, որ 2009 թվականին Կական «Ռեալ» տեղափոխվեց 64 մլն եվրոյով:








































