Եվրոպան շարունակում է պայքարել ճգնաժամի դեմ, իսկ ամերիկյան ընկերություններն օգտվում են դրանից` գնելով եվրոպական բանկերի ակտիվները, որոնք ստիպված վաճառում են այդ բանկերը: Այս մասին հաղորդում է The New York Times թերթը:
Եվրոպական ֆինանսական ընկերությունները լրացուցիչ կապիտալ են ներգրավում և կրճատում իրենց բալանսները, հաճախ՝ կարգավորողների ճնշման տակ:
Փորձագետները սպասում են, որ եվրոպական բանկերի ակտիվների վաճառքը կմեծանա մոտակա ժամանակներում, քանի որ նրանցից շատերին անհրաժեշտ է մինչև 2012 թ. հունիսը ներգրավել լրացուցիչ կապիտալ՝ 114 միլիարդ եվրոյի չափով:
Արտասահմանյան ակտիվներն ինտենսիվ կերպով գնում է նաև Չինաստանը: Չինական հիմնադրամը, որը ակտիվներ է գնում ամբողջ աշխարհով մեկ, կստանա լրացուցիչ 50 միլիարդ դոլար:








































