Ռուսաստանի արևելքում` ռուս-մոնղոլական սահմանի մոտ, տեղի է ունեցել 6,9 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին, BBC-ի հաղորդմամբ, հայտնել է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը:
Ըստ այս ծառայության՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Տուվայի Հանրապետության Կիզիլ քաղաքից 92 կլիոմետր հեռավորությամբ և 45 կիլոմետր խորությամբ:
Ինչպես հայտնում են ռուսական ԶԼՄ-ները, ուժեղ ցնցումներ են զգացել Կրասնոյարսկի երկրամասի և Ալթայի Հանրապետության բնակիչները:








































