Ադրբեջանական Vesti.az-ի փոխանցմամբ, Վրաստանի Դեդոփլիսծղարոյի շրջանի ֆերմերները նշում են, որ սահմանային Ալազանի գետն այս տարի ադրբեջանական կողմում է թողել ևս 10 հեկտար հողատարածք։
Ֆերմերները նշել են, որ իրենք գետի ափերի ամրապնդման խնդրանքով դիմել են պատկան մարմիններին, սակայն ոչ ոք ուշադրություն չի դարձրել։ Ֆերմերներն ընդգծում են, որ գետն իր հետ ավելի շատ հողեր է տանում հատկապես գարնանը։
Հիշեցնենք, որ այս տարվա մայիսի սկզբին էլ «Հանուն արդար Վրաստանի» շարժումը հայտարարել էր, թե Ալազանի գետի վարարման պատճառով Դեդոփլիսծղարոյի շրջանի մոտ 150 հեկտար տարածք հայտնվել է ադրբեջանական կողմում (Վրաստանի արևելք-Ադրբեջանի արևմուտք)
«Ադրբեջանական կողմը մշտապես ափամերձ տարածքների ամրապնդման աշխատանքներ է կատարում, ինչը չի կարելի ասել վրացական կողմի պարագայում: Դրա համար էլ սահմանային գետը փոխել է իր հունը վրացական ուղղությամբ, ինչի արդյունքում էլ Վրաստանը տարածքային կորուստներ է կրել: Շուտով ադրբեջանական բնակչությունը կյուրացնի այդ հողերը, և Վրաստանի համար դժվար կլինի դրանք վերադարձնել»:










































