Նյույորքցի օպերային երգչուհի Ջենիֆեր Դադլին բռնել է մի աղավնու, և նրան վարվեցողության կանոններ սովորեցրել: Աղավնին հայտնի էր իր վատ վարքով և անընդհատ հարձակվում էր զբոսաշրջիկների վրա:
Ինչպես գրում է New York Post-ը, երգչուհին, որը զբաղվում է նաև կենդանիների պաշտպանությամբ, որոշել է նրան «որդեգրել» այն բանից հետո, երբ իմացել է թռչնի վատ վարքի մասին:
Ֆրեդ անունով աղավնու «գործունեության» հիմնական վայրը 2011 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի հուշահամալիրն է: Որոշ այցելուներ աղավնու արարքին վերաբերվում էին հանգիստ, սակայն որոշների համար այն անընդունելի էր: Դադլիի խոսքերով, Ֆրեդը հիվանդ է եղել, և անցորդների վրա հարձակվելու պատճառը հավանաբար նրա հիվանդությունն էր:
Տասը օրվա ընթացքում օպերային երգչուհին այցելել է Ֆրեդի «բնակության վայր», կերակրել նրան և արել ամեն բան, որ թռչունն իրեն վարժվի և թույլ տա իր հետ շփվել: Արդյունքում մեկ շաբաթ առաջ Դադլին բռնել է Ֆրեդին և իր հետ տուն տարել:
Երգչուհին վստահեցնում է, որ աղավնին ընկերասեր է և բարեկիրթ: Դադլին մտադիր չէ Ֆրեդին վերադարձնել փողոց, քանի որ թռչունը չի հասկանում, թե ինչ է նշանակում լինել նյույորքյան աղավնի: Դադլին հույս ունի, որ մոտ ժամանակներս ինչ-որ մեկը ցանկություն կհայտնի նրան պահել իր տանը:









































