Թուրքական Ankara լրատվական գործակալության փոխանցմամբ, ամերիկյան The Wall Street Journal (WSJ) պարբերականը գրել է, որ 2011 թվականը սև տարի էր Թուրքիայի համար։ Դա մասնավորապես վերաբերում է խոսքի ազատության ոտնահարմանը և լրագրողների ձերբակալությանը։
Չնայած դրան, Թուրքիայի կառավարությունը խոստացել է Նոր տարուց հետո իրագործել ժողովրդավարության նոր փաթեթը, որը պատրաստել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ)։ Այն համաձայնեցված է երկրի վարչապետ Էրդողանի հետ։
Նշվում է, որ այդ փաթեթում հանցավորություն չի համարվելու յուրաքանչյուր մտքի արտահայտություն, որում խոսք չի գնում բռնության մասին։ Բացի այդ, հաշվի է առնվելու ահաբեկիչների զղջալը, քայլեր են ձեռնարկվելու քուրդ զինյալներին լեռներից իջեցնելու ուղղությամբ։








































