Թուրքական Milliyet թերթը, վկայակոչելով սիրիական SANA պետական լրատվական գործակալությանը, հայտնում է, որ սիրիական բանակը հետ է մղել թուրքական սահմանից Սիրիա զինված գրոհայինների ներխուժման փորձը։
Գրոհայինների մեջ կան զոհեր և վիրավորներ։ Բացի այդ, նրանցից առգրավվել են զենք ու զինամթերք, ռազմական հանդերձանք, բջջային հեռախոսներ և կեղծ փաստաթղթեր։
Բախումից հետո գրոհայինների խումբը նահանջել է դեպի Թուրքիա։
Հիշեցնենք, որ վերջին շրջանում բավական հաճախակիացել են այս մասին հաղորդագրությունները։







































