Friday, 12 06 2026
«Ասում ա գործ կա Ծառուկյանի ընտրությունների համար, հա՞»․ ՀԿԿ նոր ձայնագրությունը ընտրակաշառքի գործով
14:30
Ֆրանսիայի և Իրանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել
Ոչ մեկ չի կարող ձեզ հանել տեղամասից». Արմեն Գալջյան
14:10
Իրանի հրթիռային ծրագրի հարցը բանակցությունների օրակարգից դուրս է մնացել. «Mehr»
Դավթաշենի համայնքային ոստիկանները բացահայտել են մեքենայից գողության դեպք․ 28-ամյա երիտասարդը ձերբակալվել է
13:50
Քենեդիի կենտրոնի խորհուրդը վիճարկել է Թրամփի անունը շենքի ճակատամասից հանելու վերաբերյալ դատարանի որոշումը. WP
Հերթով գնալու եք բանտ՝ ընտրակաշառք տալու և վերցնելու համար. Ալեն Սիմոնյան
Լիբանանում ավիահարվածի հետևանքով մալայզիացի երկու խաղաղապահ է վիրավորվել
Ուզում եմ փաստել՝ ՀՀ ում տեղի են ունեցել ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ․ ՆԳ նախարար
Վարչապետ Փաշինյանի ուղերձը Պուտինին՝ Ռուսաստանի ազգային տոնի առթիվ
Պահանջում եմ շարունակել ջարդը ընտրակաշառատուների նկատմամբ․ Ալեքսանյանը դիմեց ՆԳ նախարարին
13:10
Բրիտանիայի պաշտպանության նախարարից հետո հրաժարականի դիմում է ներկայացրել Զինված ուժերի նախարարը
Մի անգամ տրվող հնարավորություն է․ նախագիծ՝ վարորդական վկայականի վերականգման վերաբերյալ
ԸՕ-ով նախատեսված կարգով ԿԸՀ-ն ընդունելու է վերջնական որոշում
12:50
Ալիևը շնորհավորել է Պուտինին
ՄԹ-ն շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առթիվ և վերահաստատել է աջակցությունը Հայաստանի դիմակայունության ամրապնդմանը
12:30
ԱՄՆ-ն և Իրանը համաձայնեցրել են համաձայնագրի տեքստը. Axios
Փրկարարներն արձագանքել են քամու վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերին
12:10
Team Telecom Armenia-ն ճանաչվել է «Ցուցակված բաժնետոմսերի շուկայում առաջատար ոչ ֆինանսական թողարկող»
«Յոթ երգ» Ռուսաստանի մարտահրավերների մասին
11:50
Դատարանը Հարավային Կորեայի նախկին նախագահին դատապարտել է 30 տարվա ազատազրկման՝ ԿԺԴՀ ԱԹՍ-ների ներթափանցման գործով
Մրցույթ՝ Վենետիկի ճարտարապետության 20-րդ միջազգային բիենալեում Հայաստանի տաղավարի հայեցակարգի ընտրության համար
11:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարի պաշտոնում Հիլիին փոխարինել է նախկին ՆԳ փոխնախարար Ջարվիսը
Քրեակատարողական հիմնարկներից ոչ մեկում ազատազրկված անձինք ծեծի չեն ենթարկվել. ՔԿԾ-ն հերքում է տարածվող լուրերը
11:10
Ֆրանսիայի և Լիբանանի ԱԳ նախարարները քննարկել են Լիբանանում մարտերի դադարեցման հարցը
Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել ՀԱՊՀ հիմնադրամի Երևանի ԳՏՃԱՄ հիմնական դպրոցի տարեվերջյան ամփոփիչ միջոցառմանը
10:50
ԱՄՆ-ն 2 իրանական ԱԹՍ է խոցել Հորմուզի նեղուցում, իսկ Իրանի հարավում պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ
Երեկվա հորդառատ տեղումները ազդել են ջրային ռեսուրսների վրա
Երևանում խցանումների առաջին և հիմնական պատճառը տնտեսական աճն է․ Ավինյան
10:30
ԱՄՆ-ն կարող է Իրանի հետ համաձայնագիր ստորագրել Ժնևում

ՀՀԿ-ԲՀԿ հակամարտությունը հնարավոր է` բացահայտի փակ քաղաքական դաշտը. Ռ. Կիրակոսյան

ՀՀԿ-ԲՀԿ հակամարտությունը հնարավոր է` բացահայտի փակ քաղաքական դաշտը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը` ներկայացնելով 2011-2012 թթ. քաղաքական մարտահրավերները, զարգացումները և խնդիրները: Նա կարևորեց արտաքին և ներքին քաղաքականության ու ռազմական անվտանգության հարցերը:

Ըստ նրա` 2011 թվականին ՀՀ արտաքին քաղաքականությունը շատ ավելի ամուր դիրքերում էր: Նրա համոզմամբ` Հայաստանի իշխանությունը և արտգործնախարարությունը հասել են էական ձեռքբերումների: Դրանցից առանձնացրեց երեքը: «Առաջինը հայ-թուրքական դիվանագիտական հարաբերություններին է վերաբերում: Այս տեսանկյունից Հայաստանն ավելի ուժեղ դիրքերում է, որովհետև ԱՄՆ-ը, ԵՄ-ն և Ռուսաստանի Դաշնությունը սատարում են Հայաստանի դիրքորոշումը: Շարունակվում են ճնշումները Թուրքիայի ուղղությամբ: Հայաստանը այս հարաբերություններում ցուցաբերել է իր անկեղծությունը, մինչդեռ Թուրքիան հանդես է գալիս պակաս անկեղծությամբ»,- մեկնաբանեց Ռ. Կիրակոսյանը:

Ըստ նրա` 2011-2012թթ. հաջորդ խնդիրը ռազմական անվտանգությունն է: Ըստ նրա` Հայաստանը տարածաշրջանում պահպանում է ամենաամուր դիրքերը: Նա հաստատում է, որ Հայաստանի ռազմական առավելությունը չի վտանգում ոչ մեկին, այլ կերպ ասած` Հայաստանն է, որ աջակցում է տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը:

« Իտարբերությունը Ադրբեջանի և Վրաստանի`Հայաստանը կողմ է ստատուս քվոյին: Հայաստանից վտանգ չի սպառնում ոչ մեկին: Հայաստանը նաև հուսալի գործընկեր է և՛ Արևմուտքի, և՛ Ռուսաստանի համար: Այն տարածաշրջանում միակ երկիրն է, որ անդամակցում է ՀԱՊԿ-ին և իր տարածքում ունի ռուսական ռազմաբազա: Հայաստանն այլևս միջազգային անվտանգության սպառող չէ, այլ աջակից: Սա է պատճառը, որ Հայաստանի խաղաղապահները ծառայում են տարբեր երկրներում»,- իր վերլուծությունը ներկայացրեց Ռ. Կիրակոսյանը:

Նա իր մտահոգությունը հայտնեց զինված ուժերում արձանագրվող սպանությունների առնչությամբ` համարելով դրանք անընդունելի: «Այն սպաները, ովքեր համազգեստ կրելու իրավունք են ստացել, պետք է առաջնորդվեն ավելի ճիշտ չափանիշներով: Սա նաև կարգապահության խնդիր է: Բոլոր պաշտոնյաները պետք է պատասխանատվության ենթարկվեն և հաշվետու լինեն իշխանազանցության համար»,- հավելեց բանախոսը:

Խոսելով ներքին քաղաքականության մասին` Ռ. Կիրակոսյանն ասաց. այս տարին երկխոսության տարի էր: Ըստ նրա` երկխոսությունն ինքնին կարևոր է: Նրա համոզմամբ` այլ երկխոսությունների կարիք նույնպես ունենք: «Սա Դավիթների երկխոսություն չէր, այլ այն փոխեց քաղաքական մշակույթը: Իշխանության և ընդդիմության հարաբերությունները լավացան: Եթե 2011-ը երկխոսության տարի էր, հույս ունենանք, որ 2012-ը կլինի ժողովրդավարության տարի, քանի որ սպասվում են ընտրություններ»,- ամփոփեց բանախոսը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում