Մախաչկալայի «Անժի»-ի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Յուրի Կրասնոժանը: 48-ամյա ռուս մասնագետի հետ կնքվել է 5 տարվա պայմանագիր:
Վերջին ակումբը, որտեղ Կրասնոժանն աշխատել էր, եղել է Մոսկվայի «Լոկոմոտիվ»-ը, որտեղից նա հեռացվեց ընթացիկ տարվա հունիսի 6-ին` ակումբի տնօրենների խորհրդի որոշմամբ :
Մոտակա 6 ամիսներին Կրասնոժանը կհամատեղի աշխատանքը «Անժի»-ում և Ռուսաստանի երիտասարդական հավաքականում: Այդ մասին հայտարարել է Մախաչկալայի ակումբի փոխնախագահ Գերման Չիստյակովը:








































