Ադրբեջանական 1news.az-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը դժգհություն և ափսոսանք է հայտնել Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի ընդունման կապակցությամբ.
«Այդ օրինագծի ընդունումը «լուրջ հարված կհասցնի» Ֆրանսիայի միջազգային իմիջին։ Հաշվի առնելով, որ Ֆրանսիան հանդիսանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, ապա նրա այդ քայլը «բավական տարօրինակ» է։ Հայոց ցեղասպանության և մնացած հարցերում Ադրբեջանն ունի նույն դիրքորոշումը, ինչ՝ Թուրքիան»։









































