Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինն առաջարկել է համացանցում քննարկումներ կազմակերպել առաջիկա նախագահական ընտրությունների թափանցիկության շուրջ: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, այսպիսի հայտարարություն նա արել է Համառուսական ժողովրդական ճակատի համակարգող շտաբի նիստի ժամանակ:
«Անհրաժեշտ է համացանցում քննարկումներ սկսել, լսել մարդկանց»,- մեջբերում է գործակալությունը վարչապետի խոսքերը:
Բացի այդ, Պուտինն առաջարկել է օգտվել ընտրական գործընթացի թափանցիկությունը բարձրացնելուն ուղղված «կառուցողական առաջարկներից»:
Պուտինը նաև քննադատել է «առանց միասնական ուժի, ծրագրի և առաջարկների» ուժերին, որոնք փորձում են ապաօրինականացնել Ռուսաստանի ընտրություները: Պուտինը, սակայն, չի ճշտել, ում նկատի ունի՝ ավելացնելով, որ դրա դեմ պայքարել հնարավոր է միայն ընտրություններն «ավելի թափանցիկ, հասկանալի և օբյեկտիվ դարձնելով»:







































