Մոսկվայում այսօր գրանցվել է +4.1 աստիճան՝ ըստ Ցելսիուսի, ինչը ռեկորդային է համարվում 1898 թվից ի վեր: Այս մասին հաղորդում է РИА «Новости»-ն՝ վկայակոչելով Фобос օդերևութաբանական կենտրոնը:
«Այսօր գիշերը՝ ժամը 1:00-ին, ջերմաստիճանը հասել է +4.1 աստիճանի՝ ըստ Ցելսիուսի, որը գերազանցել է նախորդ օրվա (+3.6 աստիճան) և 1898 թ. (+3.3 աստիճան) ռեկորդը»,- հայտնել է գործակալության զրուցակիցը:
Նրա խոսքերով՝ առավոտյան ջերմաստիճանը նվազել է, սակայն օրվա ընթացքում դարձյալ կբարձրանա և հնարավոր է՝ նոր ռեկորդ գրանցվի:










































