Դեկտեմբերի 26-ին` ժամը 15.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ Ավետիսյան և Փափազյան փողոցների խաչմերուկում ավտոմեքենա է այրվում:
Պարզվել է, որ նույն օրը` ժամը 15.20-ին, «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենան Սարալանջի ճանապարհին բախվել է պատին:
«Առաջին լրատվական»-ը ոստիկանությունից տեղեկանում է, որ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:








































