Չինաստան ժամանող օտարերկրացիներից այսուհետ մատնահետք են վերցնելու: Ինչպես գրում է China daily-ն, այդպիսի պահանջ է դրված վիզային ռեժիմի մասին օրենքի նախագծում:
ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ՝ Չինաստանի հանրային անվտանգության փոխնախարար Յան Խուաննինը հայտարարել է, որ մատնահետք և այլ կենսաչափական տվյալներ ստանալը «արդյունավետ միջոց է» արտասահմանից ժամանողների նույնականացման համար, ինչը հնարավորություն կտա սահմանի վրա արագացնել մաքսային և այլ գործողությունները:
2011 թվականի հունվարից մինչև սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում գրանցվել է Չինաստանի սահմանի 260 միլիոն հատում: Սկսած 1990-ական թվականներից՝ Չինաստանում մուտքի և ելքի թվերը տարեկան ավելանում են տասը տոկոսով:








































