Իրանական Fars News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանն ու Սիրիան բանակցություններ են վարում Սիրիայում 50,000 բնակելի տներ կառուցելու շուրջ։ Իրանական կողմը նշում է, որ դրանց կառուցման որոշումն արդեն իսկ կայացվել է, մնացել է հստակեցնել միայն նախագծի արժեքը։
Սիրիայում շինանյութի, այդ թվում՝ նաև ցեմենտի ու ավազի գները եռակի գերազանցում են դրանց իրանական գները։ Դրա համար էլ իրանական կողմն իր համար ընդունելի է համարում մեկ քառակուսի մետրի համար 480 դոլարի վատնումը։




































